Մեր Մասին

    Հարգելի՛ այցելու

    ՈՒրախ ենք ողջունել Ձեզ մեր պաշտոնական կայքում: Շնորհակալ ենք, որ հետաքրքրվում եք մեր գործունեությամբ և տեղեկատվություն ստանալու համար նախընտրել եք այս կայքը: 

    «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ապրանքային նշանը շուկայում ներկայացնում են «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ, Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ և անհատ ձեռնարկատեր Նորիկ Հակոբջանյանը: Շուրջ 20 տարիների աշխատանքի ընթացքում, ընդլայնելով մեր գործունեության ոլորտները, այժմ զբաղվում ենք շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և սեփական արտադրանքի արտահանմամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև բեռնափոխադրմամբ և շինարարությամբ: Մեր գործունեության մեջ գերակա ճյուղ է հանդիսանում պողպատյա ջրագազատար և ուղղանկյուն հատումով ուղղակար խողովակների արտադրությունը, որն առաջատար դիրքերում է տեղական շուկայում արտադրողների շարքում:

    Մեր հաճախորդներն են ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները և շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները: Այս ամենը գնային ճկուն քաղաքականության, որակյալ արտադրանքի և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր», տարեց տարի արձանագրում ենք արտադրանքի և իրացման ծավալների դինամիկ աճ՝ ներգրավելով նոր գործընկերներ:

    Համագործակցելով մեզ հետ՝ դուք կխնայեք ձեր ժամանակը և ֆինանսները:


    Հարգանքներով՝

    ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊԻ աշխատակազմ

Կարևոր ամփոփումներ 2018 թվականից
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

21000 տոննա +
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

10000 տոննա +
ԻՐԱՑՈՒՄ

21000 տոննա +
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

1200 +
Կառավարչական աշխատակազմ
պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունը և ձգտումները ձևավորում են մեր թիմային կառույցը