ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ն 2007 թվականին ներդնելով 3 նոր հոսքագծեր մասնագիտացած է պողպատյա էլեկտրաեռակցված ուղղակար խողովակների, խողովակատարողունակ շինվացքների և ոչ ստանդարտ մետաղական կոնստրուկցիաների արտադրության մեջ։
Այսօր մեր արտադրական տեսականին գերազանցում է 350 անուն արտադրանք, որոնք արտադրվում են բարձր տեխնոլոգիական սարքավորումներով և խստագույն որակի հսկողությամբ։
Կլոր և ուղղանկյուն խողովակներ
Գործարանում արտադրվում են Փ 10մմ – 219մմ տրամաչափով, 1,2մմ – 7 մմ հաստությամբ պողպատյա ջրագազատար խողովակներ, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 3262-75, ԳՕՍՏ 10704-91, ԳՕՍՏ 10705-91 ստանդարտներին։ Բոլոր խողովակները անցնում են եռակցման կարի ուլտրաձայնային հսկողություն և ստուգվում են բարձր ճնշման հիդրոփորձարկմամբ՝ ապահովելով արտադրանքի անթերի որակը։
Բացի այդ, գործարանում արտադրվում են պողպատյա ուղղանկյուն հատումով խողովակներ՝ 10մմx10մմ-ից մինչև 300մմx300մմ, ինչպես նաև պողպատյա ծունկեր (անկյուններ) և կցամասեր՝ տարբեր չափերի։ Արտադրական հզորությունը հասնում է շուրջ ամսական 5000 տոննայի։
Բեռնափոխադրումները իրականացվում են սեփական բեռնատար մեքենաներով և ավտոամբարձիչ-մանիպուլյատորներով՝ ապահովելով մատակարարումների արագություն և արդյունավետություն Հայաստանի բոլոր մարզերում։
Պրոֆիլներ
Մետալ Գրուպը Հայաստանում արտադրում է գիպսաստվարաթղթե սալերի համար նախատեսված պրոֆիլներ։ Դրանք լայնորեն կիրառվում են շինարարության և ներքին հարդարման աշխատանքներում։
Պրոֆիլները հարմար լուծում են կախովի առաստաղների և հավաքովի միջնապատերի կառուցման համար՝ ապահովելով ամրություն և հուսալիություն։ Տեսականին առկա է և հասանելի պատվերի համար։
Մետալ Գրուպն արտադրում է կոնստրուկցիոն պրոֆիլներ, որոնք նախատեսված են տարբեր շինարարական և ինժեներական կիրառությունների համար։
Պրոֆիլների հաստությունը կազմում է 1.3–4 մմ։ Տեսականին ներառում է Z, C և U տիպի պրոֆիլներ, որոնք արտադրվում են ինչպես ցինկապատ, այնպես էլ ոչ ցինկապատ մետաղից։
Ըստ պատվերի հնարավոր է նաև արտադրել անհավասարակողմ պրոֆիլներ կամ պրոֆիլներ՝ անցքերով՝ համապատասխան հաճախորդի պահանջներին։
Տանիքի ծածկեր
Տանիքի ծածկի արտադրության մեր նոր հոսքագծերը հնարավորություն են տալիս առաջարկել որակյալ և բազմազան լուծումներ։ Արտադրանքը պատրաստվում է ռուսական և կորեական հումքով՝ ապահովելով ամրություն և երկարատև շահագործում։
Մեր տեսականին ներառում է՝
- Ցինկապատ և գունավոր պրոֆիլավորված ծածկույթներ
- Մետաղական կղմինդրներ
- Հարթ թիթեղներ
Կոնստրուկցիոն պրոֆիլներ
Պրոֆիլները նախատեսված են արևային համակարգի կոնստրուկցիաների և մետակաղան բարդ կոնստրուկցիաների համար:
- Հաստությունը՝ 1.3 — 4մմ
- Բոլոր պրոֆիլները (Z, C, U) արտադրվում են ցինկապատ և ոչ ցինկապատ մետաղից:
- Ըստ պատվերի կարող են լինել նաև անհասավասարակողմ, կամ անցքերով:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊՈՒՄ
Առաքում
Արագ և անվտանգ առաքում՝ 1–2 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀՀ ամբողջ տարածքում։
Պատվերը հաստատելուց հետո մենք արագ կազմակերպում ենք ուղարկումը և տրամադրում ենք առաքման մանրամասները՝ ձեր հարմարության համար։
Թիթեղի կտրում
Իրականացնում ենք 0.5-50մմ հաստության պողպատյա թիթեղների ցանկացած ձևի և բարդության կտրման աշխատանքներ: Ձեռք բերելով պողպատյա թիթեղները մեր ընկերությունից կստանաք հավելյալ զեղչ կտրման ծառայության համար: