Մետալ Գրուպի մասին
2000 թվականից ի վեր «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ»-ը զբաղվում է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ, արտահանմամբ և մանրամեծածախ վաճառքով՝ ապահովելով բարձրորակ պողպատյա խողովակների արտադրություն և մատակարարում։
Հավատարիմ լինելով մեր կարգախոսին՝ «Որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր», մենք մշտապես ապահովում ենք բարձր որակ, ճկուն գնային քաղաքականություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։
Այսօր «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ»-ը շարունակում է իր կայուն զարգացումը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, ընդլայնելով արտադրական գործընթացը և մեծացնելով արտահանման ծավալը։ Մեր նպատակն է ապահովել վստահելի, երկարաժամկետ համագործակցություն յուրաքանչյուր գործընկերոջ հետ։