Ներդրողներին
ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է
«ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ն 2026 թվականի հունվարի 23-ից իրականացնելու է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 14-ի թիվ 1/22Ա որոշմամբ գրանցվել է «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը, որը հասանելի է «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ի և «Դայմենշն» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում։
Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ ազդագիր
Կառավարման մարմինների 2025թ.-ի տարեկան զեկույց
2026թ.-ի միջանկյալ զեկույց ու պատասխանատու անձանց հայտարարություն
Ստորև կարող եք գտնել թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը
| Դասը | Անվանական, արժեկտրոնային, ոչ փոխարկելի պարտատոմս |
| Անվանական արժեքը | 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ |
| Ընդհանուր ծավալը | 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ |
| Քանակը | 20,000 (քսան հազար) հատ |
| Շրջանառության ժամկետը | 60 ամիս |
| Թողարկման և տեղաբաշխման մեկնարկի ամսաթիվ | 23/01/2026թ․ |
| Մարման ամսաթիվ | 23/01/2031թ. |
| Արժեկտրոնային տոկոսադրույքը | 13% |
| Արժեկտրոնների վճարման պարբերականությունը | Եռամսյակային |
| Տեղաբաշխող | «Դայմենշն» ՓԲԸ |