Ազատ հաստիքներ

Աշխատանքի նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բեռնատարի վարորդի։ Աշխատանքի վայրը՝ Երևան, Արտաշիսյան պ. 94/16: Աշխատանքային ժամերը 08:30-18:30, շաբաթ օրերին 08:30-17:00, կիրակի օրերը հանգիստ:

Պարտականություններ
• Բեռնատարի անվտանգ և պատասխանատու վարում:
• Բեռների ճիշտ և անվտանգ տեղափոխում։
• Բեռների մատակարարման գրաֆիկի պահպանում։
• Սպասարկել մեքենան, պահել միշտ սարքին և խնամված վիճակում։

Անհրաժեշտ որակավորումներ
• B, C կարգի վարորդական իրավունք։
• Բեռնատարի վարորդի աշխատանքային փորձ։
• Կարևոր է տիրապետել կռանի հմտություններին
• Պատասխանատվություն և ճշտապահություն։
Աշխատանքի նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի։ Աշխատանքի վայրը՝ Երևան, Արտաշիսյան պ. 90: Աշխատանքային ժամերը 09:00-19:00, շաբաթ օրերին 09:00-17:00, ամսվա մեջ երկու շաբաթ օրը և կիրակի օրերը հանգիստ:

Պարտականություններ
• Գործատուի գործունեության հասցեներում գտնվող նյութական արժեքների մուտքերի, ելքերի և ապրանքների վաճառքների փաստաթղթերի ձևակերպում հաշվապահական ծրագրում, ԵՏՄ և երրորդ երկրներից ներմուծման փաստաթղթերի ստուգում, դրանց հիման վրա հաշվարկների, հաշվետվություների կազմում, ներկայացում և հաշվապահական ձևակերպումներ;
• Անհրաժեշտության դեպքում մասնակցություն նյութական արժեքների գույքագրման աշխատանքներին;
• Ստացված աշխատանքների, ծառայությունների ստուգում, ձևակերպում; Դեբիտորական (այդ թվում վաճառքի գծով) և կրեդիտորական պարտքերի գծով հաշվառման վարում;
• Բանկային քաղվածքների ձևակերպում;
• Դրամարկղի մուտքի և ելքի փաստաթղթերի կազմում, դրանց հիման վրա դրամարկղային գրքի վարում` Առաջնորդվելով դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենսդրության պահանջներով։

Անհրաժեշտ որակավորումներ
• Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում;
• ՀՀ հարկային օրենսգրքի, Մաքսային օրեսնդրության իմացությունը;
• Վերլուծական և գործնական ճկուն մտածողություն;
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
• Հաղորդակցման գերազանց հմտություններ։
• Փորձը պարտադիր է։
Աշխատանքի նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահեստապետի օգնականի։ Աշխատանքի վայրը Չարբախ, Արտաշիսյան 94/21: Աշխատանքային ժամերը 08:30-18:30, շաբաթ օրերին 08:30-17:00, կիրակի օրերը հանգիստ: Աշխատավարձի չափը 250․000-300․000 ՀՀ դրամ։

Պարտականություններ
• Օգնել պահեստապետին, ստանալ, դասավորել ապրանքները, կատարել ապրանքների բաց թողում;
• Մասնակցել գույքագրումներին:

Անհրաժեշտ որակավորումներ
• Համակարգչային ծրագրերի իմացություն, ցանկալի է ՀԾ կամ 1C:
• Աշխատասեր, ուշիմ, ուշադիր, պարտաճանաչ:
Աշխատանքի նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում րոֆնաստիլի արտադրության պետի՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ: Աշխատանքի վայրը Չարբախ, Արտաշիսյան 94/21: Աշխատանքային ժամերը 08:30-18:30, շաբաթ օրերին 08:30-17:00, կիրակի օրերը հանգիստ:

Պարտականություններ
• Կազմակերպել ընդունված պատվերների արտադրությունը:
• Կազմակերպել արտադրամասի աշխատանքը, հետևել սարքավորումների աշխատանքին, կազմակերպել ընթացիկ և կապիտալ վերանորոգումները:

Անհրաժեշտ որակավորումներ
• Ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ, եռանդուն, կարգապահ, պատասխանատվության զգացումով:
• Համակարգչային գիտելիքներ:
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքային ժամերը 09:00-19:00, շաբաթ օրերին 09:00-18:00, ամսվա մեջ երկու կիրակի օրը հանգիստ: Աշխատավարձի չափը՝ 230,000 ՀՀ դրամ։

Պարտականություններ
• Հաճախորդների ընդունում և մասնագիտական խորհրդատվություն;
• Ծառայությունների ներկայացում և վաճառք;
• Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության ձևավորում;
• Պատվերների և հարցումների համակարգում;
• Վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպում։

Անհրաժեշտ որակավորումներ
• Բարձր հաղորդակցման ունակություններ;
• Պատասխանատու և կազմակերպված մոտեցում աշխատանքին;
• Սպասարկման ոլորտում աշխատելու ցանկություն և փորձ։
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքային ռեժիմը՝ 6-օրյա։ Աշխատանքային ժամերը՝ 09։00 - 19։00, շաբաթ օրերը 09։00 - 18։00։ Կիրակի օրերը հանգիստ: Աշխատանքի վայրը Մալաթիա-Սեբաստիա, Ա․ Բաբաջանյան 104: Աշխատավարձի չափը՝ 180,000 - 200,000 ՀՀ դրամ։

Պարտականություններ
• Հաշիվ-ֆակտուրաների, բեռնագրերի դուրս գրում հաշվապահական ծրագրով և e-invoicing-ով, ստացված հաշվարկային փաստաթղթերի ստուգում։
• Ապրանքների գների փոփոխությունների գրանցում գնացուցակներում, պետական գնումների փաստաթղթերի կազմում, ուղարկում:
• Այլ օժանդակ հաշվապահական գործառույթներ և հանձնարարություններ:

Անհրաժեշտ որակավորումներ
• Համակարգչային գիտելիքներ, հաշվապահական կամ առևտրային ծրագրերի իմացություն։
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի վայրը Չարբախ, Արտաշիսյան 94/21: Աշխատանքային ժամերը 08:30-18:30, շաբաթ օրը 08:30-17:00: Կիրակի օրը հանգիստ:

Պարտականություններ
• Արտադրական գործընթացի պլանավորում, արտադրման գրաֆիկի դետալային մշակում և կազմում՝ ըստ պահանջարկի և արտադրական հնարավորությունների;
• Արտադրանքի նյութական, աշխատանքային և ֆինանսական ծախսերի հաշվարկում;
• Համագործակցություն վաճառքի, մատակարարման և արտադրության բաժինների հետ արտադրական պլանները հաճախորդների պահանջարկի և պահեստային պաշարների հետ համաձայնեցնելու համար;
• Արտադրական պլանների կատարման վերահսկողություն, ըստ անհրաժեշտության (ուշացումներից և այլ խնդիրներից խուսափելու համար) արտադրական գրաֆիկի փոփոխում;
• Արտադրության արդյունավետության մասին հաշվետվությունների կազմում, ներառյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են արտադրանքի ծավալը, ժամանակին մատակարարումը և ռեսուրսների օգտագործումը; • Պահեստային արտադրանքի կառավարում, հումքերի պաշարների ապահովում, ավելցուկի նվազեցում;
• Արտադրանքի մրցունակության ապահովում;
• Արտադրական արդյունավետություն բարելավում և ծախսերի նվազեցում;
• Արտադրության պլանավորման ծրագրակազմի ու գործիքների արդյունավետ օգտագործում՝ ճշգրիտ և ժամանակին գրաֆիկներ ստեղծելու համար:


Անհրաժեշտ որակավորումներ
• Բարձրագույն կրթություն;
• Արտադրության ոլորտում աշխատանքային փորձ;
• Խորքային գիտելիքներ արտադրական պրոցեսների, պահեստային արտադրանքի կառավարման և մատակարման սկզբունքների վերաբերյալ;
• MS Office համակարգի գերազանց իմացություն;
• Հաշվետվություններ պատրաստելու հմտություններ;
• Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն;
• Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ։

Our Pricing

Կապ մեզ հետ