Մեր Մասին
Մեր Մասին

    Հարգելի՛ այցելու,

    ուրախ ենք ողջունել Ձեզ մեր պաշտոնական կայքում: Շնորհակալ ենք, որ հետաքրքրվում եք մեր գործունեությամբ և տեղեկատվություն ստանալու համար նախընտրել եք մեր կայքը: 


    «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ապրանքային նշանը շուկայում ներկայացնում են «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊ ընկերությունը, Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲ ընկերությունը և անհատ ձեռնարկատեր Նորիկ Հակոբջանյանը, որոնցից վերջինն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2000 թվականից։ Տարիների ընթացքում ընդլայնել ենք մեր գործունեության ոլորտները և այժմ զբաղվում ենք շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և սեփական արտադրանքի արտահանմամբ, մանրամեծածախ վաճառքով: Մեր գործունեության մեջ գերակա ճյուղ է հանդիսանում պողպատյա ջրագազատար և ուղղանկյուն հատումով ուղղակար խողովակների արտադրությունը, որն առաջատար դիրքերում է տեղական շուկայում արտադրողների շարքում:

    Մեր հաճախորդներն են ՀՀ-ում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները և շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները: Այս ամենը գնային ճկուն քաղաքականության, որակյալ արտադրանքի և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր», տարեց տարի արձանագրում ենք արտադրության և իրացման ծավալների դինամիկ աճ՝ ներգրավելով նոր գործընկերներ ինչպես ՀՀ տարածքում, այնպես նրա սահմաններից դուրս:

    Համագործակցելով մեզ հետ՝ դուք կխնայեք ձեր ժամանակը և ֆինանսները:


    Հարգանքներով՝

    ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊԻ աշխատակազմ

Կարևոր ամփոփումներ 2021 թվականից
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

21000 տոննա +
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

12000 տոննա +
ԻՐԱՑՈՒՄ

41000 տոննա +
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

1300 +
Կառավարչական աշխատակազմ
Պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունը և ձգտումները ձևավորում են մեր թիմային կառույցը