Պողպատյա ջրագազատար խողովակների արտադրություն
Պողպատյա ջրագազատար խողովակների արտադրություն

ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին, որի հիմնական գործունեությունը պողպատյա էլեկտրաեռակցված ուղղակար խողովակների լայն տեսականու, ինչպես նաև խողովակատարողունակ շինվացքների ու ոչ ստանդարտ կոնստրուկցիաների արտադրությունն է:  Ընդլայնելով իր գործունեությունը՝ 2021 թվականին ընկերությունը շահագործման է հանձնել ևս մեկ արտադրամաս՝ զինված ժամանակակից պահանջներին համապատասխան խողովակագլանման հոսքագծերով։ Այժմ ընկերության արտադրական տեսականին գերազանցում է 350 միավորը, որի թողարկումն իրականացվում է արտադրության բարձր տեխնոլոգիական խողովակագլանման հոսքագծերով: Ներդրված արդի տեխնոլոգիաների շնորհիվ արտադրվում են Փ 19մմ - 219մմ տրամաչափով, 1,2մմ – 6,5մմ հաստությամբ,  ԳՕՍՏ 3262-75, ԳՕՍՏ 10704-91, ԳՕՍՏ 10705-91 ստանդարտներին համապատասխան պողպատյա ջրագազատար խողովակներ, որոնք անցնում են եռակցման կարի ուլտրաազդանշանային հսկողություն և ստուգվում են բարձր  ճնշման հիդրոփորձարկման ստենդով: Գործարանում արտադրվում են նաև պողպատյա ուղղանկյուն հատումով խողովակներ՝ 15մմx15մմ – 180մմx180մմ, 1,2մմ – 6,5մմ հաստությամբ, որոնք համապատսխանում են ԳՕՍՏ 8639-82 և ԳՕՍՏ 8645-68  ստանդարտներին: Արտադրվում են նաև Փ 21,3մմ - 168մմ տրամաչափով պողպատյա ծունկեր (անկյուններ)  և պողպատյա կցամասեր: Գործարանի արտադրական  հզորությունը ամսական կազմում է շուրջ 3000 տոննա:

Ընկերությունը զբաղեցնում է 2,5 հա տարածք, որտեղ տեղակայված են հիմնական և օժանդակ արտադրական հզոր համալիրներ, պատրաստի արտադրանքի պահեստային մեծ անգարներ, ավտոհավաքակայան՝ զինված բեռնատար մեքենաներով և ավտոամբարձիչ-մանիպուլյատորներով, որոնց շնորհիվ իրականացվում են բեռնափոխադրումներ հանրապետության ցանկացած մարզ:

Միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքի որակը և մրցունակ գինը,  հնարավորություն է տալիս սեփական արտադրանքն իրացնել ինչպես ներքին շուկայում այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս: