եռոտանի

Եռոտանի


    Եռոտանին բետոնյա ծածկի կաղապարամածի կարևոր տարր է, որի հիմնական խնդիրը՝ մետաղական հենակն ուղղահայաց դիրքում անփոփոխ պահելն է։   Մետաղական հենակն անհրաժեշտ է ամուր ֆիկսել, քանի որ աշխատանքի ընթացքում այն գտնվում է անընդհատ հորիզոնական ծանրաբեռնվածության տակ։ Ունենալով 72 սմ բարձրություն՝ եռոտանին լիովին բավարարում է դինամիկ ծանրաբեռնվածության բաշխումը բետոնաթափման ժամանակ։ Ունենալով իր անվանը համահունչ բացատրություն՝ այն ունի երեք ոտք, որոնցից մեկն ունի ամուր բռնիչներ (держатель): Դրա շնորհիվ եռոտանին հեշտությամբ պահում է մետաղական հենակը ինչպես անկյունում, այնպես էլ պատի մոտ։ Այնուամենայնիվ, եռոտանու երեք ոտքերն ինքնին ստատիկ ամրակցված չեն իրար, ինչը թույլ է տալիս այն հեշտությամբ քանդել և հարմարավետ պահեստավորել, ինչպես նաև հեշտությամբ բեռնափոխադրել։  

Դուք կարող եք Ձեր պատվերը գրանցել ներքոնշյալ աղյուսակում և ուղարկել մեզ: Կոնկրետ ապրանքի հետ կապված հարցերը կամ ցանկությունները կարող եք գրառել համապատասխան տողի «մեկնաբանություն» դաշտում: Պատվերն ստանալուց  հետո մենք անմիջապես կուսումնասիրենք և կպատասխանենք Ձեզ:

  Աղյուսակում չներառված ապրանքներն ապահովում ենք Ձեր նախնական պատվերի հաստատումից 15-30 օրվա ընթացքում:


Ապրանքի անվանում Ընդհանուր տեղեկություններ Քանակ Չափման միավոր Մեկնաբանություն
Եռոտանի Ռուսական արտադրություն