երկկողմանի լամինացված նբատախտակ

Երկկողմանի լամինացված նբատախտակ SyPly


    SyPly երկկողմանի լամինացված նրբատախտակը կազմված է կեչու հաջորդաբար թիթեղներից (խոնավությունը՝   5 - 7%), որոնք իրար սոսնձված են խեժային ֆենոլ-ֆորմալդեհիդային սոսնձով, իսկ արտաքինից պատված է բարձր ջրակայուն ներկով (ներկածածկույթի դասը՝ F/F) և ջրամեկուսիչ երիզով (խտությունը՝ 120 գ/մ3 կամ 220 գ/մ3):

    SyPly երկկողմանի լամինացված նրբատախտակներն ունեն §1, 1/2¦ դասի կատեգորիաներ, որոնք ձևավորվել են B/BB դասի թիթեղներով (շպոներով) երեսպատման արդյունքում։

    · Դաս §1¦ – բացակայում են տեսանելի թերություններ

  · Դաս §1/2¦ – արտաքինից թույլատրվում են փոքր թերություններ, սակայն առանց երեսպատված ծածկույթի վնասվածքի

    · Դաս §B¦ – բնութագրում է թիթեղի (շպոնի) ճակատային մակերեսը, որն ունի գրեթե անթերի տեսք և 5մմ տրամաչափով ոստեր, որնց քանակը մեկ քառակուսի մետրի վրա չեն գերազանցում երեք հատը 

    · Դաս §BB¦ – բնութագրում է թիթեղի (շպոնի) հակառակ մակերեսը, որի ոստերը և բաց թերությունները լցափակվում են համապատասխան գույնի և մանրաթելերի ուղղվածության թիթեղներով, որոնց ընդհանուր քանակը կարող է հասնել մինչև 8 հատ մեկ քառակուսի մետրի վրա։

    Երկկողմանի լամինացված նրբատախտակն ունի տարատեսակ մեխանիկական, բնական և քիմիական ազդեցությունների նկատմամբ բարձր դիմացկունություն։ Այս որակական հատկությունները SyPly լամինացված նրբատախտակն անփոխարինելի է դարձնում բետոնաթափման աշխատանքներում բազմակի օգտագործման համար։

    Առավելություններ՝ 

    · ավելի քան 50 անգամ օգտագործման հնարավորություն մոնոլիտ բնակարանաշինության մեջ

    · բացառիկ դիմացկունություն և մաշակայունություն

    · բարձր ջրադիմացկունություն։

    Մի շարք անկախ լաբորատորիաներում այն հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ փորձագիտական փորձարկումները և որակավորվել է միջազգային այնպիսի չափանիշներով ինչպիսիք են BFU 100, EPA TSCA Title VI, E1, CE և համապատասխանում է Ֆորմալդեհիդի արտանետումների հետևյալ դասին՝ E0.5 (ստանդարտ E1)։

    Լամինացված ֆաներաները ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես արտադրողից․

    · Արտադրող՝ §Սիկտիվկարի նրբատախտակի գործարան¦ ՍՊԸ

    · Ներմուծող և ներկայացուցիչը ՀՀ-ում՝ §Մետալ Գռուպ¦ ՍՊԸ։

    Կարող եք Ձեր պատվերը լրացնել ներքոնշյալ աղյուսակում և ուղարկել մեզ: Կոնկրետ ապրանքի հետ ծագած հարցերը կամ առաջարկությունները կարող եք գրառել համապատասխան տողի «մեկնաբանություն» դաշտում: Պատվերը ստանալուց  հետո մենք անմիջապես կուսումնասիրենք և կպատասխանենք Ձեզ:


Ապրանքի անվանում Ընդհանուր տեղեկություններ Քանակ Չափման միավոր Մեկնաբանություն
2440x1220x21 մմ Գույնը՝ շագանակագույն, ջրամեկուսիչ երիզ՝ 120 գ/մ3
2440x1220 մմ Պատվերով - մեկնաբանության դաշտում լրացնել նրբատախտակի հաստությունը (մմ)
2440x1220 մմ Պատվերով - մեկնաբանության դաշտում լրացնել նրբատախտակի հաստությունը (մմ)