Եռոտանին բետոնյա ծածկի կաղապարամածի կարևոր տարր է, որի հիմնական խնդիրը մետաղական հենակն ուղղահայաց դիրքում անշարժ պահելն է։ Մետաղական հենակն անհրաժեշտ է ամուր ֆիկսել, քանի որ աշխատանքի ընթացքում այն գտնվում է անընդհատ հորիզոնական ծանրաբեռնվածության տակ։ Ունենալով 72 սմ բարձրություն՝ այն լիովին բավարարում է դինամիկ ծանրաբեռնվածության բաշխումը բետոնաթափման ժամանակ։ Եռոտանու ոտքերից մեկն ունի ամուր բռնիչներ (держатеь)։ Դրանց շնորհիվ եռոտանին հեշտությամբ պահում է մետաղական հենակն ինչպես անկյունում, այնպես էլ պատի մոտ։ Այնուամենայնիվ, եռոտանու երեք ոտքերն ինքնին ստատիկ ամրացված չեն իրար, ինչը թույլ է տալիս այն հեշտությամբ քանդել և հարմարավետ պահեստավորել, որը քիչ տեղ է զբաղեցնում, ինչպես նաև հեշտությամբ բեռնափոխադրել։
Դուք կարող եք Ձեր պատվերը գրանցել ներքոնշյալ աղյուսակում և ուղարկել մեզ: Կոնկրետ ապրանքի հետ կապված հարցերը կամ ցանկությունները կարող եք գրառել համապատասխան տողի «մեկնաբանություն» դաշտում: Պատվերն ստանալուց հետո մենք անմիջապես կուսումնասիրենք և կպատասխանենք Ձեզ:
Աղյուսակում չներառված ապրանքներն ապահովում ենք Ձեր նախնական պատվերի հաստատումից 15-30 օրվա ընթացքում: